Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, թե Թուրքիան չի մասնակցել ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի (Իրաքում եւ Լեւենթում իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողություններին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Սըվասի զորամաերից մեկում միջոցառումների է մասնակցել, որի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Իրաքում տիրող իրավիճակին:

Իսմեթ Յըմազը նշել է, թե Թուրքիան չի մասնակցել ԱՄՆ -ի կողմից Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին: «Այս պահին խոսք լինել չի կարող ԻԼԻՊ-ին հարվածելու մասին: ԱՄՆ-ը Հյուսիսային Իրաքում ներկայացուցիչներ ունի եւ իր շահերը պաշտպանելու համար իրականացնում է հարձակումները»,-նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: