Օգոստոսի 9-ին լրացել է ֆինն գրող ու նկարչուհի Տուվե Յանսոնի ծննդյան 100-ամյակը, ով ստեղծել է հեքիաթային հայտնի մումի-տրոլներին:
Նրա գրքերը թարգմանել են 45 լեզուներով, հերոսները բազմաթիվ մուլտֆիլմերի եւ հեռուստածրագրերի կերպարներ են դարձել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Յանսոնն անձամբ է նկարազարդել իր գրքերն ու դրանք հարմարեցրել թատրոնին: Նրա գրչին են պատկանում «Մումի-տրոլները կուլիսների հետեւում» պիեսը, «Մումի-օպերա» մյուզիքլի լիբրետոն:
Յանսոնը նաեւ բազմաթիվ վեպերի ու պատմվածքների հեղինակ է, որոնց թվում են «Ամառային գիրքն» ու «Ազնիվ խաբեությունը»:
Տուվեն տասնյակ ամսագրերի շապիկներ, գովազդային ցուցանակներ եւ բացիկներ է նկարազանդել:
Գրողը տարիներ շարունակ դեմ է հանդես եկել ամուսնության ինստիտուտին, փիլիսոփայական համոզմունքներից ելնելով՝ երեխաներ չի ունեցել, իսկ 1990-ական թվականներին պաշտոնապես հայտարարել է, որ երկար տարիներ հարաբերություններ է ունեցել ֆինն մեկ այլ նկարչուհի Տուուլիկա Պիետիլեի հետ:
Յանսոնը վախճանվել է 2001թ.-ին, 87 տարեկանում:





























