Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանի եւ Լիվերպուլի համալսարանի գիտնականները հետազոտել են ձիերի ջիլերը, որոնք իրենց հատկություններով նման են մարդու ջիլերին, եւ գտել են բացատրությունը, թե ինչու է այդ հյուսվածքը տարիների ընթացքում քայքայվում:

Վերլուծելով առողջ ու վնասված ջիլերի սպիտակուցային կազմը՝ գիտնականները հին ջիլերում ավելի շատ սպիտակուցներ են հայտնաբերել: Նույնը նկատելի է նաեւ վնասված ջիլերում:

Ընդ որում, երիտասարդ օրգանիզմում ջիլերում ակտիվ բջիջներ են նկատվում, տեղի են ունենում վերականգնողական գործընթացներ:

Ըստ Informing.ru-ի, պարզվում է՝ բջիջները տարիների ընթացքում վատ են վերականգնվում, քանի որ աճառային հյուսվածքները կորցնում են վերականգնողական հատկությունները: