Առաջիկա տարիներին Չինաստանը բոլոր հնարավորություններն ունի՝ ԱՄՆ-ին աշխարհի գործնական զբոսաշրջության խոշորագույն շուկայի դիրքերից հետ մղելու համար: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Bloomberg» գործակալությանը:

Բիզնես վարելու նպատակով 2014 թվականին ծախսերը տարվա կտրվածքով  կավելանան 6.9 տոկոսով՝ հասնելով 1.18 տրիլիոն դոլարի: Այս մասին նշվում է Գործնական զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաշվետվությունում: Հաջորդ տարի աճը կկազմի 8.6 տոկոս, այնուհետեւ, ըստ վերլուծաբանների, այն կդանդաղի:

2000 թվականի Չինաստանում գործնական զբոսաշրջության շուկան աճել է միջինը 16 տոկոսով՝ անցյալ տարի հասելով 225 մլրդ դոլարի: Միաժամանակ, ամերիկյան շուկայի աճն այդ ընթացքում կազմել է 1.1 տոկոս՝ մինչեւ 274 մլրդ դոլար՝ 2013 թվականին:

Անցյալ տարի ԱՄՆ-ում ճանապարհորդող գործարարների ծախսերը Չինաստանի նույն ցուցանիշին գերազանցել են 1.2 անգամ, այն դեպքում, երբ 2000-ին այդ տարբերությունը 7.7 անգամ էր: