Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր երեկոյան Սոչիում ներկա է գտնվել «Պլատֆորմ Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Մրցաշարը դիտել են նաեւ Սոչիում գտնվողն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ երեք պետությունների ղեկավարները Սոչիում են՝ արդիական մի շարք հարցեր քննարկելու նպատակով, որոնցից ամենակարեւորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Օգոստոսի 9-ին Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ: Իսկ օգոստոսի 10-ին նաեւ եռակողմ հանդիպում է նախանշվում: