Հարցումների մասնակցած տարբեր մասնագետների շուրջ կեսը նշել է, որ գործընկերների հետ ընկերական հարաբերությունները բարձրացնում են երջանկության մակարդակը: Հետազոտողները հարցում են անցկացրել 11.5 հազար մարդու շրջանում, որից 46 տոկոսը վստահ է եղել. հենց նման հարաբերություններն են կրճատում աշխատանքային օրը:

Ըստ «Meddaily»-ի, փորձագետները նշում են, որ բարեկամական մթնոլորտը գրասենյակում կարող է էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Գրեթե յուրաքանչյուր հինգերորդին (18 տոկոս) աշխատանքում մտերմությունը ստիպել է մրցակցել գրասենյակի ընկերների հետ: Երիտասարդների 68 տոկոսը կարողացել է հանուն պաշտոնի բարձրացման զոհաբերել այդ ընկերությունը:

Ընդ որում, ավելի տարեց մարդկանց 62 տոկոսը երբեք այդպես չի վարվի: Երիտասարդների 50 տոկոսը ենթադրել է, որ գրասենյակում մտերմությունը բարձրացնում է աշխատանքային մոտիվացիան: 55-65 տարեկան մասնակիցների 45 տոկոսը համարել է, որ գործընկերների հետ բարեկամությունը որեւէ կերպ չի ազգում աշխատանքի արդյունավետության վրա:

Ինդոնեզիայում մասնագետների 51 տոկոսը զգացել է, որ գործընկերներն իրենց ավելի լավ են հասկանում, քան մոտ ընկերները: Մեծ Բրիտանիայում այդպես է կարծում միայն 9 տոկոսը: Հնդկաստանում մարդկանց մեկ երրորդը համոզված է. գործընկերը կարող է ավելի լավ հասկանալ, քան երկրորդ կեսը: