Չորրորդ տարին անընդմեջ «World Travel Awards»-ում «Եվրոպայի լավագույն ավիաընկերություն» անվանակարգում հաղթում է «Lufthansa German Airlines»-ը:
Աթենքում կայացած արարողության ժամանակ «Lufthansa»-ն 11 առաջատար եվրոպական ավիաընկերություններից լավագույնն է ճանաչվել: Բացի այդ, այն առաջին անգամ ստացել է «Եվրոպայի լավագույն սպասասրահ» մրցանակը՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանի տերմինալի եւ առաջին դասի ուղեւորների սպասասրահների համար:
«World Travel Awards»-ի նախագահ ու հիմնադիր Գրեմ Քուքը, շնորհավորելով ավիաընկերությանը, նշել է. «World Travel Awards-ն արդեն 20 տարի մրցանակներ է շնորհում ապրանքանիշերի, որոնք սպասարկման որակի չափանիշներ են թելադրում եւ ընդլայնում են զբոսաշրջության սահմանները»:
Այդ ընթացքում «Lufthansa»-ն առաջինն էր հեղինակավոր անվանակարգում՝ մրցանակին արժանանալով ընդհանուր առմամբ յոթ անգամ: Չորրորդ տարին անընդմեջ «Lufthansa»-ն հազարավոր պրոֆեսիոնալների ճանաչումն է ձեռք բերում ամբողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտում:





























