Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի շրջանում վթարի է ենթարկվել ուղեւորատար ինքնաթիռ: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում 40 ուղեւոր է գտնվել:

«Taban Airlines»-ին պատկանող Ան-140 օդանավը Թեհրանից ուղեւորվում էր իրանական Թաբաս քաղաք:

Ինչպես նշում են, այն ընկել է օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո՝ խիտ բնակեցված շրջանում:

Միջադեպի պատճառներն ու մանրամասները պարզվում են: