Փրկարար ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հերացի փողոցում՝ վերգետնյա անցումի մոտակայքում, վրաերթ է եղել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում 1990թ. ծնված Ն. Շ.-ն «Վոլկսվագեն» մակնիշի 34UA231պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Պ.-ին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: