ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դիրքերին: Այդ մասին հաղորդում է «Associated Press»-ը:
Ավիահարվածները ոչնչացրել են զրահատեխնիկան եւ մեկ բեռնատար: Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու ավիահարվածներ հասցնել Իրաքի գրոհայինների դիրքերին: Պետության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրաքում նոր պատերազմ չի սկսելու, սակայն ավիահարվածներ է հասցնելու ծայրահեղականներին՝ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ցեղասպանությունը կանխելու համար:





























