Е խումբ. Ճապոնիա – Կամերուն` 19:00
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Կամերունի հավաքականը երբեւէ չի հաղթել Ճապոնիային, միեւնույն ժամանակ Կամերունը աշխարհի հինգ առաջնություններում մեկնարկային հանդիպումներում պարտություն չի կրել: Այսօր նորամուտն աշխարհի առաջնությունում կնշի Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթող Սամուել Էտոոն:
Երկու թիմերն էլ վստահ անցկացրին ընտրական մրցաշարը: Կամերունն առաջինն էր աֆրիկյան գոտու երկու փուլերում էլ, իսկ Ճապոնիան երկրորդ տեղը գրավեց` առաջ թողնելով Ավստրալիային: Թիմերն այսօրվա հանդիպմանը մոտեցել են օպտիմալ կազմով` առանց կադրային կորուստների:
Նախկինում Կամերունն ու Ճապոնիան հանդիպել են երեք անգամ. երկու հաղթանակ է տարել Ճապոնիան, մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի: Հաշվի առնելով Հոլանդիայի եւ Դանիայի ներկայությունը խմբում, առաջիկա խաղում հաղթելը վճռական է Կամերունի եւ Ճապոնիայի համար:
Միջազգային բուքմեքերներն աննշան առավելություն են տալիս կամերունցիներին.
Ճապոնիայի հաղթանակ` 3.30 -3.90, ոչ-ոքի` 3.10 – 3.20, Կամերունի հաղթանակ` 2.05 – 2.25:



























