Անհայտ ավազակները Մեքսիկայում մանկական տոնի ժամանակ երեք մարդ են սպանել, այդ թվում մեկ անչափահասի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Վերակրուս նահանգի ոստիկանությանը: Եւս երկու հոգի վիրավորվել են:

Հանցագործությունը տեղի է ունեցել Ուեյապան-դե-Օկամպո քաղաքում, որտեղ մի քանի ընտանիք հավաքվել էր ռեստորանում: Ավազակները մոտեցել են ռեստորանին ջիպով ու ԱԿ-47 ինքնաձիգից կրակ արձակել ներսում գտնվողների ուղղությամբ:

Հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել, նրանց անձը դեռ չի հաստատվել, քանի որ դիմակներով են եղել: Ոստիկանությունը որոնում է մարդասպաններին: