Թեթեւ շարժիչային «Cessna 182» ինքնաթիռը վթարի է ենթարկվել կանադական Օնտարիո նահանգի հյուսիսարեւմտյան հատվածում, զոհվել է ԱՄՆ-ի երեք քաղաքացի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «The Associated Press» գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ օդանավը, որում երեք անձ է գտնվել, ընկել է Կենորա քաղաքից հարավ: Ինքնաթիռի երկու ուղեւոր տեղում մահացել են, մեկին հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ վախճանվել է ստացած վնասվածքներից:
Հաղորդում են, որ երեք ամերիկացիներն էլ Կանադա հանգստի են ժամանել Մինեսոթա նահանգից: Այս պահին երկրի իշխանությունները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները:





























