Թուրքական Մանիսա քաղաքի շրջանում Ստամբուլից Իզմիր մեկնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, տուժել է 52 ուղեւոր, այդ թվում նաեւ 6 օտարերկրացի:

Տեղի հիվանդանոցներում, ավտոբուսում գտնվողների եւ տուժած օտարերկրացիների թվում կան հանգստացողներ Ադրբեջանից, Ալժիրից, Իրանից ու Ճապոնիայից: Նախնական տվյալների համաձայն՝ուղեւորների թվում ռուսներ չեն եղել:

Ավտոբուսի ուղեւորների մի մասը բժշկական օգնություն ստացել է տեղում, երկուսը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել, գտնվում են ծանր վիճակում:

Ոստիկանության վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը քնել է ղեկին, ինչի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից ու ձորն ընկել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: