Փրկարար ծառայությունն օգոստոսի 10-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 3-րդ փողոցի թիվ 20 տան անասնագոմի տանիքին այրվում է կուտակված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել` 12.59-ին:

Այրվել են 50 հակ անասնակեր եւ անասնագոմին կից կառուցված խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):