Գեղարքունի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակա ափում՝ շուրջ 50 մետր հեռավորությամբ, օգոստոսի 10-ին 27-ամյա մի երիտասարդ ջրահեղձ է եղել: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ահազանգը ստացվել է ժամը 16:47-ին: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրից դուրս են բերել Ծովակ գյուղի բնակիչ, 1986 թվականին ծնված Ա.Վ.-ի դին:





























