Օգոստոսի 11-ի գիշերը Լուսինն իր ուղեծրով առավելագույնս կմոտենա Երկրին, եւ մեր մոլորակի բնակիչները հնարավորություն կունենան հետաքրքիր երեւույթի՝ գերլուսնի ականատեսը լինել:

Գերլուսինը կիսալուսնի տարբերակներից մեկն է, որի ականատեսը կարելի է լինել տարեկան 13 անգամ:

Երբ Լուսնի եւ Երկրի ուղեծրերն առավելագույնս մոտենում են, կիսալուսնի ժամանակ մենք շատ մեծ Լուսին ենք տեսնում: Հենց այդ էլ կոչվում է գերլուսին: Այդ երեւույթը նկատելի կլինի օգոստոսի 10-ին:

Լուսինը լավ կերեւա պարզ եղանակին. այն սովորականից մեկ երրորդով ավելի մեծ կթվա: