Փրկարար ծառայությունն օգոստոսի 10-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից հանդամասում տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի տրակտորը:





























