Քուրդ զինվորները կիրակի վերահսկողություն են հաստատել ավելի վաղ իսլամիստ զինյալների գրաված Իրաքի հյուսիսային երկու քաղաքների նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France Press-ին:

«Փեշմերգայի զինվորներն (քրդական ռազմական կազմավորումները) ազատագրել են Մաքմուր եւ Գվեր քաղաքները»,- քրդական ուժայինների ներկայացուցիչ Հալգորդ Հեքմաթի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նրա խոսքով, քաղաքների ազատագրմանը «նպաստել է ԱՄՆ ավիացիայի աջակցությունը»: Տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են, որ քրդական զորքերն արյունալի մարտերից հետո գրավել են երկու քաղաքներն էլ:

Վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ն մի քանի օդային հարված է հասցրել զինյալների դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: