ՉԺՀ հարավ-արեւմուտքի Գույչժոու նահանգի ավտոմոբիլային մայրուղում կառուցվող թունելը փլուզվել է, փլատակների տակ առնվազն 13 մարդ է մնացել, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Դեպքը պատահել է օգոստոսի 10-ի երեկոյան` Շիցյան շրջանում: Փոխանցվում է, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ: Փլատակների տակ մնացածները գտնվում են թունելի մուտքից 600 մ հեռավորության վրա:
Դեպքի վայր են ուղարկվել էքսկավատորներ: Փլուզման վայր են ժամանել նաեւ ոստիկանության աշխատակիցներ, բուժաշխատողներ եւ անվտանգության պատասխանատուներ:





























