ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11 –ին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները եւ Մաքսային միությանը հանրապետության անդամակցության հեռանկարները:
Երկու պետությունների նախագահները կհանդիպեն Սոչիում, ուր Ղրղըզստանի նախագահը կժամանի Ռուսաստանի նախագահի հրավերով, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղրղըզական հարաբերություններին առնչվող կարեւոր հարցեր, ինչպես նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Մաքսային միությանը Ղրղըզստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը», —ասվում է հաղորդագրությունում:





























