Քրդական ռազմականացված «փեշմերգա» ստորաբաժանումների տասը մարտիկներ Բաղդադից  150 կմ հեռվում կատարված ահաբեկչության զոհ են դարձել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Al Arabiya հեռուստաալիքը:

Ականապատ մեքենայի ղեկին նստած մահապարտը  պայթուցիկը գործի է դրել Ջալաուլա քաղաքում, որտեղ տեղի են ունենում «փեշմերգայի» բախումները  «Իսլամական պետության» գրոհայինների դեմ:  Ահաբեկչութան հետեւանքով զոհվել է քուրդ 10 մարտիկ, եւս 80-ը վիրավորվել են:

Հիշեցնենք,  ավելի վաղ հաղորդվել էր, որ «փեշմերգան» ամերիկյան ավիացիայի աջակցությամբ վերադարձրել է վերահսկողությունը Իրաքի հյուսիսի երկու բնակավայրերումբ:  Ըստ ստացված տեղեկության` հաջողվել է ԻՊ-ի գրոհայիններից ազատել Էլ Գուվեյր եւ Մախմուր քաղաքները: