ՌԴ Բրյանսկի մարզում ոստիկանի մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու: Այս մասին հաղորդվում է ՆԳՆ տարածաշրջանային վարչության կայքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Mazda-ի վարորդը հարվածել է ճամփեզրին կանգնած մոտոցիկլետի վարորդին եւ ուղեւորին: Վթարի հետեւանքով 20-ամյա եւ 16-ամյա բնակիչները տեղում մահացել են:
Ըստ գերատեսչության տվյալի` մեքենայի ղեկին եղել է ոստիկանության 24-ամյա աշխատակից` քաղաքացիական հագուստով: Ըստ բժիշկների` վարորդը հարբած է եղել:




























