Մարոկացի լրագրողը գողացել է Բահրեյնի մշակույթի նախարար Մայի բինտ Մուհամեդ ալ Խալիֆայի բջջային հեռախոսն այն ընթացքում, երբ վերջինս հանդիպում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Emirates247-ը:
Մշակույթի նախարարը Մարոկոյի Տանժերում լրագրողների հետ հանդիպումից հետո ոստիկանությանը հայտնել է իր բջջային հեռախոսի անհետացման մասին:
Տեսախցիկների արձանագրած կադրերը դիտելուց հետո պարզվել է, որ նախարարի հեռախոսը դրված է եղել սեղանին եւ լրագրողուհիներից մեկն այն դրել է իր պայուսակը:
Ավելի ուշ լրագրողուհին ձերբակալվել է սեփական տան մոտ: Ոստիկանությունը կնոջը տարել է հարցաքննության:





























