Հյուսիսկորեացիների «Մեծ առաջնորդ» Կիմ Իր Սենի պատկերն անհետացել է ԿԺԴՀ-ի 5 հազարանոց թղթադրամներից:

«Դրա փոխարեն, թղթադրամի դիմային մասում պատկերված է տուն, իսկ հակառակ երեսին՝ Փհենյանի թանգարանն է, որը ցուցադրում է Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի օտարերկրյա առաջնորդներից ստացած նվերները» - հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Chosun Ilbo հարավկորեական թերթին:

Թերթը հստակեցնում է, որ թղթադրամի վրա պատերացված կառույցը Փհենյանին կից ոչ մեծ գյուղի տուն է, որտեղ ծնվել եւ մեծացել է Կիմ Իր Սենը:

2009թ. դրամային բարեփոխումների ժամանակ Կիմ Իր Սենի նկարն արդեն անհետացել էր հազար եւ երկու հազար վոն անվանական արժեքով թղթադրամներից: