Չինական ընկերությունը ՌԴ-ի հետ սահմանին Ռուսաստանի հեռավոր արեւելք պտուղ-բանջարեղենի ուղիղ արտահանման հարթակ է բացում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Դունինում տեղի կունենա ռուս-չինական տրանսսահմանային էլեկտրոնային առեւտրային նախագծի` «Բաոժան» ընկերության մաքսային վերահսկողության գոտու բացման արարողությունը: Դա նշանակում է, որ Դունին անցակետում շահագործման է հանձնվում ուղիղ արտահանման հարթակ՝ միրգ-բանջարեղենն արտահանելու համար», - Հեյլունցզցյան նահանգի Կիրառական տնտեսության ասոցիացիայի նախագահ Չժան Չունցզյոյի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Ըստ նրա` «Բաոժան» գոտին կդառնա Ռուսաստանի Հեռավոր Արեւելք պտուղ-բանջարեղենի արտահանման կենտրոն: Ըստ էության` դա կլինի 70 հազար քմ մակերեսով մեծածախ շուկա` 30 հազար քմ պահեստով, սառնարանով եւ այլ համալիր կառույցներով:
Նաեւ, ըստ Չժան Չունցզյայոյի, 2014 թ. վերջին նախատեսվում է համանման հարթակ ներդնել նաեւ գյուղատնտեսական ապրանքներ մատակարարելու համար, որն այլ ձեռնարկություն է կառուցում:




























