Օգոստոսի 9-ին, ժամը 02.10-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհին` ՃՈ Աբովյանի հենակետի մոտ, իրար են բախվել «ՈւԱԶ Պատրիոտ» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

Ժամը 12.30-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետեւանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհին երիտասարդի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով նա ստացել է վնասվածքը:

Կատարվում է քննություն: