Օգոստոսի 9-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2101» եւ «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը /հիվանդանոց դիմած քաղաքացին/ ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն:





























