Նորվեգիան օգոստոսի 11-ին կառավարության եւ խորհրդարանի խորհրդակցությունից հետո կարող է միանալ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Նորվեգիան, չլինելով ԵՄ անդամ, նախկինում համաձայնել էր Ուկրաինայի հարցում եվրոպական դիրքորոշմանը եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին:

Միեւնույն ժամանակ` սննդամթերքի ներկրման վրա Ռուսաստանի կիրառած բեռնարգելքը կարող է թագավորության իշխանություններին ստիպել  վերանայել իրենց քաղաքականությունը, քանի որ ձկան  մատակարարման արգելքն արդեն դարձել է Նորվեգիայի ծովամթերք արտադրողների բաժնետոմսերի արժեքի անկման պատճառ, փոխանցում է  «Էխո Մոսկվին»:

Այժմ Օսլոյում հաշվում են Ռուսաստան ներկրման սահմանափակման հետ կապված վնասը:  Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալի` Նորվեգիայից արտադրանքի տարեկան ներկրումը գնահատվում է ավելի քան միլիարդ եվրո: