Ամերկյան Kinder Morgan ընկերությունը հաղորդել է միավորված էներգետիկ ընկերության ստեղծման մասին, գրում է The New York Times-ը: Ըստ գործարքի պայմանների՝ Kinder Morgan-ը 71 մլրդ դոլարով ձեռք կբերի Kinder Morgan Energy Partners, El Paso Pipeline Partners եւ Kinder Morgan Management ընկերությունները:
Ձեռնարկության ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 140 մլրդ դոլար (100 մլրդ դոլար շուկայական արժեք եւ 40 մլրդ դոլար պարտքային պատրավորություններ): Այն կդառնա ԱՄՆ-ի երրորդ էներգետիկ ընկերությունը Exxon-ից եւ Chevron-ից հետո:
Kinder Morgan-ի ղեկավարին՝ Ռիչարդ Քինդերին կպատկանի նոր կառույցի 11%-ը:
Kinder Morgan-ը եւ նրան փոխկապակցված ընկերությունները Հյուսիսային Ամերիկայում վերահսկում են խողովակաշարերի եւ տերմինալների ընդարձակ ցանցը, որոնց միջոցով նավթն ու բնական գազը նավթավերամշակող գործարաններ են հասնում, հիշեցնում է թերթը, հաղորդում է Gazeta.ru-ն:




























