ԱՄՆ սկսել է զենք մատակարարել Իրաքի քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» գրոհայինների դեմ, փոխանցում է AP գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրները:
Ավելի վաղ ԱՄՆ-ն զենք էր վաճառում միայն Իրաքի կենտրոնական իշխանություններին: Աղբյուրները չեն նշել, թե որ կառույցներն են զենք վաճառում քրդերին, եւ ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը: Գործակալության զրուցակիցներից մեկն ասել է, որ Պենտագոնը չի զբաղվում մատակարարումներով: Գործակալությունը նշում է, որ սովորաբար nman գործունեությամվ զբաղվում է ԿՀՎ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին դիմել էր միջազգային հանրությանը` ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքով:
Իսլամական գրոհայիններն Իրաքում սպանել են առնվազն 500 քուրդ- եզդիների: Ապացույցներ կան նաեւ կանանց եւ երեխաների դեմ նրանց դաժան հաշվեհարդարի վերաբերյալ: Գրոհայինները նաեւ առեւանգել են 300 կանանց, որոնց օգտագործում են որպես ստրկուհի:





























