Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակա ծովափին երկգլխանի սատկած դելֆին է հայտնվել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Դելֆինին ուղարկել են տեղական ծովային լաբորատորիա՝ հետազոտման: Կենսաբանների խոսքով՝ դելֆինը մեկ տարեկան է եւ նրա մարմնի երկարությունը 1 մետրից էլ քիչ է:
Առաջինը, ինչին ուշադրություն են դարձրել կենսաբանները՝ դելֆինի գլուխներից մեկի վրա թերզարգացած աչքերն են: Բացի այդ գլուխներից մեկի վրա շնչառական անցքը լիովին բացված չէ:
Փաստացիորեն դրանք սերտաճած երկվորյակներ ենք, որոնք սատկում են մեկ տարեկանում: Ակնհայտ է, որ պաթոլոգիական զարգացման պատճառով նրանք տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:
Ծովային կենսաբան Մեմեթ Գոքօղլուի խոսքով՝ սա հազվագյուտ գտածո է: Ամենայն հավանականությամբ, երկգլխանի դելֆինները հանդիպում են նույն հաճախականությամբ, ինչ որ մարդկային սիամական երկվորյակները:





























