Ցանցերի եւ բարդության տեսությունների միջդասակարգային խմբի մասնագետները Մաքսիմիլիան Շիհի ղեկավարությամբ Թեքսասի համալսարանում մարդկության մշակույթի զարգացման գիտական մոդել են ստեղծել:
Գիտնականները հետեւել են, թե ինչպես են հանճարները ծննդավայրից գաղթում մինչեւ մահվան վայր: Ըստ էության` սա համաշխարհային մշակույթի եւ գիտության զարգացման մոդելն է` սկսած մ. թ. ա 600 թ. մինչեւ 2012 թ., փոխանցում է «Բայկալ 24»-ը:
Գիտնականները վերլուծել են 150 հազար ամենահայտնի մարդկանց տեղաշարժերը` վերջին 2 հազար տարվա ընթացքում:
Պարզվել է, որ այդ ժամանակահատվածում մարդկանց տեղափոխման արագությունը փոխվել է ավելի քան 100 անգամ, իսկ ահա «կյանքի եւ մահվան հեռավորությունը»` 214 -382 կմ:
Երկրորդ հետաքրքիր փաստը. մշակութային կենտրոնները ոչ միշտ են ծագում տնտեսական կենտրոններում: Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք առաջացել են այն վայրերում, որտեղ ամենատարբեր տեսակի մարդիկ կարողացել են միասին հավաքվել` գաղափարների ազատ փոխանակման համար:
Գիտնականներն ընդունել են նաեւ տվյալների թերությունները: Այսպես, բազայում քիչ տեղեկություններ կան հին Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի մասին:





























