Վրաստանի կառավարությունը 50 հազար լարի (մոտ 27 հազար դոլար) է հատկացրել Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման համար:
Հունիսի 15-ից սկսվելու են եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Նախագծի քննարկումներին մասնակցելու են նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչները:
Նշենք, որ Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին (կառուցված 1356թ.) քանդվել էր 2009թ. նոյեմբերի 19-ին:




























