Հնդկական Արեւմտյան Բենգալիա նահանգում վագրը հարձակվել է ձկնորսների վրա եւ առեւանգել մի կնոջ: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Կինը, նրա ամուսինն ու մակույկավարը ոչ մեծ գետակում ծովախեցգետնի որսով են զբաղվելիս եղել, երբ նրանց վրա հարձակվել է վագրը:

Գիշատիչը բռնել է կնոջը եւ նրան քարշ տվել մացառուտներ: Կնոջ ամուսինը անմիջապես կապվել է իշխանությունների հետ: Անտառապահները խուզարկել են տեղանքը, սակայն ոչինչ չեն գտել:

Միջադեպը տարվա սկզբից Սունդուրաբան շրջանում մարդկանց վրա գիշատիչների հարձակման արդեն վեցերորդ դեպքն է: Բնապահպանների խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել վագրերի բնակության հատվածի կրճատման պատճառով, ինչը ստիպում է գիշատիչներին ռիսկի գնալ սննդի որոնումների ճանապարհին, հաղորդում է Lenta.ru-ն: