Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները բացահայտել են, որ հակադեպրեսանտների ընդունումը ազդում է զուգընկերոջ նկատմամբ սիրո եւ կապվածության վրա: Տղամարդկանց մոտ փոփոխությունները հատկապես նկատելի են սերոտոնինի սելեկտիվ հակադարձ զավթման ինհիբիտորների (ՍՍՀԶԻ) խմբի հակադեպրեսանտներ ընդունելու դեպքում: Տրիցիկլիկ հակադեպրեսանտները, որոնք այդքան ուժեղ կապված չեն սերոտոնինի մակարդակի հետ, ավելի ուժեղ են ազդում կանանց վրա, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Business Standard-ին:
Գիտնականներն իրենց հետազոտության մեջ ՍՍՀԶԻ եւ տրիցիկլիկ հակադեպրեսանտների էֆեկտները համեմատել են դեպրեսիայից տառապող 192 մարդկանց ռոմանտիկ հարաբերությունների վրա:
Գիտնականները պարզել են, որ ՍՍՀԶԻ ընդունած տղամարդիկ սկսել են զուգընկերների հետ ավելի դժվարությամբ կիսվել իրենց մտքերով եւ զգացմունքներով: Ի տարբերություն տրիցիկլիկ հակադեպրեսանտ ընդունածների՝ նրանք ավելի քիչ են ցանկացել որպեսզի իրենց սերը հարատեւի: ՍՍՀԶԻ ընդունած տղամարդիկ ավելի հազվադեպ են դիմել իրենց երկրորդ կեսին օգնության կամ խորհրդի համար՝ ի տարբերություն այդ նույն խմբի դեղորայքով բուժվող կանանց: Տրցիկլիկ հակադեպրեսանտ ընդունածների շրջանում կանայք առավել են հաճախ բողոքել իրենց սեռական կյանքից:





























