Բանաստեղծուհի Մետաքսեի մահվան կապակցությամբ ստեղծված հուղարկավորության կառավարական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 11-ին, նիստ է անցկացրել՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Մետաքսեի հոգեհանգիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը եւ հուղարկավորությունը կայանալու են օգոստոսի 13-ին, ժամը 12:00-13:00-ը, Շիրակի մարզի Արեւշատ գյուղի եկեղեցում:

Ավտոբուսներն Արեւշատ են մեկնելու օգոստոսի 13-ին, ժամը 09:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան 3):

Հավելենք նաեւ, որ Արեւշատի միջնակարգ դպրոցը կոչվել է Մետաքսեի անունով: