Սեւանի Բուսաբանական այգու մոտակայքում այսօր՝ օգոստոսի 11-ին, օտարերկրյա քաղաքացին օդապարիկով ընկել եւ վնասել է ոտքը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են, որ 1991 թվականին ծնված Բելառուսի քաղաքացի Դենիս Տուղտովն օդապարիկով անհաջող վայրէջք է կատարել Սեւանի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին եւ վնասել մեջքի հատվածը:
Փրկարարները տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետեւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:





























