Ճապոնիայում շոգից տուժածների թիվը գերազանցել է 30 հազարը, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Միաժամանակ, ըստ երկրի կենտրոնական  հրշեջ վարչության տվյալների,  շոգից վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է 8 մարդ, 4 հազարից ավելին հոսպիտալացվել են։

Նախորդ շաբաթվա համեմատ զոհերի թիվը կրճատվել է 20%-ով։  Սա պայմանավորված է «Հալոնգ» թաֆունի ազդեցությամբ, որի շնորհիվ օդի ջերմաստիճանն իջել է 27-28-ի։

Երկուշաբթի Տոկիոյի ոստիկանական գլխավոր վարչությունը հայտնել էր, որ այս ամառ միայն մայրաքաղաքում 30-ից ավելի մարդ է զոհվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացնում է այս շաբաթ օդի ջերմաստիճանի նոր բարձրացման մասին։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում արեւի տակ երկար չմնալ եւ շատ ջուր խմել։