Եվրամիությունը մտադիր է բանակցություններ սկսել Լատինական երկրների հետ, որպեսզի Բրազիլիայի եւ Չիլիի նման երկրները դադարեցնեն Ռուսաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների մասով, հայտնում է Financial Times-ը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Եվրոպան հույս ունի , որ լատինամերիկյան երկրները ստեղծված իրավիճակից  չեն օգտվի սեփական շահի համար, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ Forbes-գրել էր, որ Բրազիլիան օգտվում է Ռուսաստանի սահմանած ներկրման արգելքից հետո ստեղծված իրավիճակից։