Արցախի եւ Ադրբեջանի սահմանի առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում: Այդ մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում   լարվածությունը թուլացել է:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը: