ՌՈՒՍԱԼ ընկերությունն ավելացրել է ամենամսյա ինդեքսավորման լրավճարը ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի յուրաքանչյուր աշխատողի համար՝ մինչեւ 36,8 հազար դրամ:
Աշխատավարձի ինդեքսավորման սոցիալական ծրագիրն իրագործվում է ԱՐՄԵՆԱԼ-ում 2011 թ. օգոստոսից: Անցած երեք տարիների ընթացքում ինդեքսավորման լրավճարն ավելացել է գրեթե 11 անգամ՝ 3 450-ից մինչեւ 36 793 դրամ: Այս թիվը ներառվում է միջին աշխատավարձի, արձակուրդայինների եւ հիվանդության թերթիկների հաշվարկներում:
2014 թ. ինդեքսավորման ընդհանուր գումարը գործարանում կազմել է 260 մլն դրամից ոչ պակաս՝ անցած տարվա 113 մլն դրամ ցուցանիշի համեմատ:
- Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը պարտավորեցնում է ինդեքսավորել աշխատավարձը, բայց կարգավորող փաստաթղթեր եւ հաշվարկման կարգ դրա համար մշակված չեն: Գործատուի պարտավորությունը, ներառված ԱՐՄԵՆԱԼ-ի կոլեկտիվ պայմանագրի մեջ, նախատեսում է աշխատավարձի ինդեքսավորում ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների աճի, ձեռնարկության ֆինանսական վիճակի, աշխատողների աշխատանքի արդյունքներին եւ աշխատանքի վարձատրության տեղական շուկայի փոփոխությունների համապատասխան, - պարզաբանեց գործարանի աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լեւենը:
Ըստ նրա, Ռուսաստանի եւ Հայաստանի օրենսդրությունների տարբերության հաշվառմամբ շատ բան ԱՐՄԵՆԱԼ-ում կիրառվում է ՌՈՒՍԱԼ-ի մեթոդիկաների հիմքի վրա՝ որոնք փոխկապկցված են Ռուսաստանում նվազագույն կենսապահովման մակարդակի հետ, ինչը բարձրացնում է հայկական աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը:
ԱՐՄԵՆԱԼ-ը մտնում է աշխարհում խոշորագույն ալյումին արտադրողներից մեկի՝ ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերության մեջ: Գործարանում աշխատում է 675 մարդ 355 հազար դրամ միջին աշխատավարձով:





























