Վաղը` հունիսի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում տեղի է ունենալու սահմանային դիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում:
Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ Զինված ուժերի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենալու մամուլի ասուլիս:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


























