Բոլիվիայում ոստիկանները կոկայինի արտադրության հսկայական լաբորատորիա են գտել եւ ոչնչացրել: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ լաբորատորիան գտնվում էր երկրի արեւելքում՝ Բենի եւ Սանտա Կրուս դեպարտամենտների միջեւ:

Իրավապահների գործողություններին մասնակցել են նաեւ ներքին գործերի նախարարը, սոցիալական պաշտպանության փոխնախարարը եւ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավարը:

Հանցագործները ուժային գործողության ընթացքում դիմադրություն են ցույց տվել:

Ըստ մասնագետների՝ լաբորատորիան գոյատեւել է մեկ տարուց քիչ ավելի: Ոստիկանները պարզել են, որ այնտեղ կոկայինի բյուրեղացման համար նույն տեխնոլոգիան են կիրառել, որը որ կիրառվում է կոլումբիական կարտելներում: Ներսում թմրանյութերի արտադրություն ամենաքիչը 20 սարքավորում է եղել, որոնցով աշխատելիս են եղել 12 մարդ, հիմնականում՝ արտասահմանցի, փոխանցում է NTD-ն:

1961թ. ՄԱԿ-ը Թմրամիջոցների մասին միացյալ կոնվենցիա էր ընդունել, որում կոկայի տերեւը հայտարարվել էր անօրինական թմրամիջոց՝ կոկայինի, հերոյինի, ափիոնի եւ շատ այլ քիմիական միջոցների հետ:

Սակայն Բոլիվիայում կոկայինի թփերի աճեցումը օրենքով թույլատրվում է, քանի որ նախագահ Էվո Մորալեսը կոկայի տերեւները թմրանյութ չի համարում: Միաժամանակ վերջին ժամանակներս երկրի իշխանությունները ակտիվացրել են պայքարը այդ թփի ավելորդ մշակաբույսերի դեմ: Բոլիվիան կոկայինի արտադրության ծավալներով երրորդ երկիրն է՝ Պերուից եւ Կոլումբիայից հետո: