Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան պատվիրակության միջոցով իրենց նամակները փոխանցել են իրենց հարազատներին:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնեց ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչները օգոստոսի 11-ի երեկոյան այցելել են Գուլիեւին եւ Ասկերովին: «Ադրբեջանի քաղաքացիները իրենց նամակները փոխանցեցին ԿԽՄԿ-ի ներկայացուցչին, ով, իր հերթին, այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին»:
Հիշեցնենք, ոչ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը վնասազերվել էր Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում: Խմբի երկու անդամներ՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը կալանավորվել են, նրանց նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ԼՂՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Խմբի երրորդ անդամը ոչնչացվել է:





























