Չինական Գուանչժու նահանգում տեղակայված կենդանաբանական այգին ներկայացրել է նորածին եռյակ պանդաներին, հաղորդում է AFP-ը: Chimelong Safari Park-ը պնդում է, որ սա աշխարհում առաջին դեպքն է:
Ցզյուիսյաո անունը կրող պանդան հուլիսի 29-ի առավոտյան է ունեցել փոքրիկ ձագուկներին, սակայն շատ հոգնած է եղել նրանց խնամելու համար: Մինչեւ մայր պանդայի ուժերը կվերականգնվեին, կենդանիներին տեղադրել են ինկուբատորի մեջ: Այժմ ընտանիքը վերամիավորվել է:
«Համարվում է, որ սա պատմության մեջ հանդիպած պանդաների առաջին եռյակն է», - ասվում է կենդանաբանական ագու հայտարարության մեջ: Ձագերի սեռը դեռ չի նշվում, հաղորդում է Gazeta.ru-ը:
Վոլուն ազգային արգելոցի փորձագետի խոսքով՝ պանդայի ձագերը դեռ շատ փոքր են, որպեսզի պաշտոնապես համարվեն «փրկվածներ» (դրա համար կենդանիները պետք է առնվազն 6 ամսական լինեն): Սակայն մասնագետը խոստովանել է, որ տվյալ պահին սա իսկապես միակ հայտնի պանդաների կենդանի եռյակն է:





























