Տավուշի, Լոռիի եւ Շիրակի մարզերում օգոստոսի 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հանրապետության այլ մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ եւ կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +33+32 աստիճան:
Ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Լոռիում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+27,
Տավուշում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Արարատում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+35,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+27,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +28+31:




























