Պլանային աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 14-ին` ժամը 08.00-ից մինչեւ օգոստոսի 15-ի ժամը 08.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունից հայտնում են, թե կդադարեցվի, մասնավորապես, Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ եւ 11-րդ փողոցների, Մանթաշյան փողոցի եւ 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Եղ. Թ ադեւոսյան 1-9, Արարատյան 1-10, Բագրատունյաց 11, 39 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կդիտվի ջրի ճնշման անկում:



























