Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նույնասեռական ամուսիններին նույն կանոններն են քաղաքացիության տրամադրման գործում, ինչպես եւ հետերոսեքսուալ զույգերի դեպքում:
Երկրում գործող վերադարձի մասին օրենքը երաշխավորում է հրեաներին եւ նրանց ոչ հրեա ամուսիններին անհապաղ քաղաքացիություն տրամադրել Իսրայել վերադարձի ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի դռները բաց են բոլոր հրեաների եւ նրանց ընտանիքների անդամների առաջ՝ առանց որեւէ խտրականության:
Իսրայելի օրենսդրությունը չի նախատեսում նույնասեռականների ամուսնության գրանցում, սակայն ճանաչում է դրանք արտասահմանում կայացած լինելու դեպքում:




























