Նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է: Այդ մասին օգոստոսի 12-ին Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանային միջադեպերին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը տեղեկացրել է, որ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է:

Հիշեցենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում են ունեցել օգոստոսի 10-ին: Հանդիպումից առաջ Ադրբեջանն ինտենսիվ խախտում էր հրադադարի ռեժիմը, մի շարք դվերսիաներ էր իրականացրել՝ սակայն ետ էր շպրտվել՝ տալով առնվազն 26 զոհ եւ 30 վիրավոր: Եռակողմ հանդիպմանը շեշտվել էր հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության մասին: